Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել