
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կոչ է ուղղել ոստիկանության Էրեբունու բաժանմունքից․
«Հարգելի քաղաքացինե՛ր, բողոքի անհնազանդության ակցիա իրականացնելիս ինձ և իմ թիմակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։
Կոչ եմ անում քաղաքացիներին չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց։ Շուտով ես էլ կմիանամ ձեզ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել