Երեկվանից Արցախում գնացող մարտական գործողությունները իրականում ոչ թե պատերազմ էր, այլ ինքնապաշտպանական մարտեր էին։ Ոչ մեծաքանակ զորք կա Արցախում, ոչ էլ զինամթերք։ Պետք չէր թամաշա անել ու զուր տեղը մարդկանց ոգևորել։ Դա կոտորած էր։
Եվլախում վաղը տեղի ունեցող հանդիպումն իրականում հայկական Արցախի վերջի սկիզբն է։ Ցավով եմ սա ասում, բայց սին հույսեր չեմ տա։ Չգիտեմ, թե հետո ոնց ու ինչ կլինի, բայց էլ առաջվանը չի լինի հաստատ։
Ընդամենը կասեմ, որ արժանի չեղանք Արցախին, արժանի չեղանք էտքան տղերքի անձնազոհությանը։ Ու թող անիծվեն բոլոր նրանք, ովքեր կարող էին սա կախնել ու չարեցին, կարող էին կանխել հազարավոր մարդկանց մահն ու նստած նայեցին։ Անիծվեն սերնդեսերունդ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0qd2bGFFbL8uVnJMeDbd23eXTzZW8S6mocon14526jUdZjrASGSZRmWNdW1pMBxxZl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել