Այսօր Երևանը ընտրում է ավագանի և բոլորիս լավ, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ եմ մաղթում:

Այս մասին այօր Ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Իմ գնահատմամբ ընտրությունները թափանցիկ և մրցակցային են եղել, և այօր էլ ազատ արդար, թափանցիկ և գաղտնի քվեարկությամբ երևանցիները կընտրեն Երևանի ավագանի»,- ասել է նա:

Նա նշեց, որ այս պահին ընտրությունները բնականոն ընթացքով  ընթանում են, ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնում բոլոր 475 տեղամասերից օն-լայն վերահսկում են։

«Բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց սպասարկման տարածքները վերահսկում են, ԿԸՀ-ից վերահսկվում է բոլոր 475 տեղամասերը։ Ամեն ինչ հանդարտ, բնականոն ընթանում է»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել