«Politico»-ին տված իր հարցազրույցում, որն աչքի ընկավ ընդգծված հակառուսականությամբ ու նույնպիսի իլհամահաճությամբ, Նիկոլը պարբերաբար շեշտադրել է Հայաստանի անկախության ու ինքիշխանության հարցը՝ ոչ ուղղակիորեն հասկացնելով, որ ինքնիշխանության սպառալիքը բխում է ռուսական կողմից: «Մեր ռազմավարությունն այս իրավիճակում պետք է լինի մեր կախվածությունն ուրիշներից հնարավորինս պակասեցնելը, մենք ցանկանում ենք անկախ ինքնիշխան երկիր ունենալ, բայց ուղիներ պետք է գտնենք՝ խուսափելու արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև բախումների կենտրոնում հայտնվելուց։ Չի կարող այնպիսի վիճակ լինել, որ Հայատսանը վերածվի պրոքսի պետության, դա անթույլատրելի է»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը «Politico»-ի լրագրողին:

Նիկոլը նման հերյուրանքներով երկու բան է փորձել անել. մի կողմից՝ ինք զինք մատուցել է որպես Հայաստանի անկախության, սուվերենության անօրինակ ջատագով, մյուս կողմից՝ Մոսկվային հռչակել է որպես այդ անկախության ու սուվերենության թշնամի՝ թեկուզ ոչ անուղղակի կերպով՝ միաժամանակ հասկացնելով, որ Մոսկվայի այդ ճնշումներին դիմակայելու իր բանաձևը թուրքերի հետ քիրվայությունն է ու դրա միջոցով Մոսկվային ունեցած լծակներից զրկելը: «Պրոքսի պետոթյուն» ասելով՝ Նիկոլն ակնհայտորեն ակնարկել է Մոսկվայից Երևանի ունեցած կախվածության մասին:

Իրականում Նիկոլը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում էլ այլասերել է իրականությունը. նախ՝ Հայաստանի սուվերենության թիվ մեկ թշնամին հենց ինքն է, այլ ոչ թե օտարը, երկրորդ՝ Թուրքիան օբյեկտիվորեն չի կարող այլընտրանք դառնալ Մոսկվային, քանի որ որևիցե կետում հայկական ու թուրքական պետությունների շահերը չեն համընկնում, և կոնկրետ «Ալթայ» պրոյեկտը Թուրքիան թեպետ հետաձգել, բայց չի չեղարկել, որ իր բնույթով հակահայկական ու հակառուսական ծրագիր է՝ կոչված սպասարկելու ՆԱՏՕ-ի շահերը:

Ինչ վերաբերում է՝ արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև բախումների կենտրոնում հայտնվելուց խուսափելու մասին Նիկոլի հայտարարությանը, ապա այն առավել քան ցինիկ է, քանի որ բախման կենտրոնում Հայաստանը հայտնվել է հենց Նիկոլի աննկուն ջանքերի պատճառով. նա 5 տարի է՝ օրուգիշեր մի նպատակի է ծառայում՝ Հայաստանը սիրիականացնելու, ինչն էլ նրա մոտ, ցավոք, ստացվում է. 44-օրյա պատերազմն ասվածի լավագույն ցուցիչն է, իսկ անխուսափելի թվացող նոր պատերազմը դառնալու է Նիկոլի ստերի ևս մեկ գործնական ապացույց:

Նիկոլի՝ թուրքերին Հայաստան բերելու բուռն ցանկությունը բացատրելի է. թուրքն է նրա իշխանության երաշխավորն ու աղբյուրը, և սա՝այն դեպքում, երբ Նիկոլի կյանքի միսիան բացառապես սեփական իշխանության պահպանումն է՝ ցանկացած գնով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել