
Քաղաքական դաշտում քիչ էին «կենդանական ձայներ» հանողները հիմա էլ Ռիչարդ Մադլենյան անուն ազգանունով այս «տաղանդավոր» արվեստագետին եք գցել ասպարեզ, որ փորձի սևացնի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Փաշինյանի թերթում նա զառանցել է Սերժ Սարգսյանի օրոք երգիչներին կոչումներ շնորհելու իբր անարդար մոտեցման մասին ու հայտարարել, որ կենդանական ձայներ հանողներին Սերժ Սարգսյանը կոչումներ է տվել:
Թե ասա դու ով՞ ես որ նման անհեթեթ զառանցում ես, Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում մշակութային կյանքն աննախադեպ աճ է գրանցել և դա փաստ է: Այն, ինչ արվել է Սերժ Սարգսյանի օրոք դուք ու ձեր նմանները հարյուր տարում չեք կարող անել՝ եթե նույնիսկ շատ ուզեք:
Ամոթ ունեցեք գոնե, մի շրջանառեք այն մարդու անունն ում օրոք Հայաստանն իր զարգացման բարձունքին է եղել թե անվտանգային, թե մյուս բոլոր առումներով:
Մարդիկ լավ գիտեն ով ով է, էնպես որ Սերժ Սարգսյանի անունը անհարկի օգտագործել ձեր ճղճիմ զառանցանքներում չի ստացվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid025nijhCz1whZU54aiJ9iNs6eZYgd3SP5wNMJhd47csHYZyXAkUwYPfBKdVcLx3Y6Cl&id=100081305269988
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել