ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում Ուկրաինա կատարած այցից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Շնորհակալություն Հայաստանի Պետական պահպանության ծառայության եւ Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։
Շնորհակալություն նաեւ Մոլդովայի Պետական անվտանգույթան եւ պահպանության ծառայությանը։
Կիեւ հասնելու համար անցել ենք Երեւան-Քիշնեւ օդային ճանապարհը, Քիշնեւ-Կիեւ ցամաքային ճանապարհը, որ տեւում է 8 ժամ։
Լուսանկարը՝ Ուկրաինա-Մոլդովա սահմանին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել