Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։

Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։

Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել