Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին:
ԱԽ քարտուղարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ և կարևորել Հայաստան-Լիտվա երկկողմ համագործակցությունը։ Դեսպանն իր հերթին հայտնել է, որ շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել՝ Հայաստան-Լիտվա ինչպես բարեկամական, այնպես էլ համագործակցային ամուր հարաբերությունների պահպանման և զարգացման համար։
Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերջին սրացումները և անդրադարձել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaSC/posts/pfbid02HB145tdhzRmrYtCnfxVceJNfDLRC5T95ty2syDAW2o287CzG2vn3c4PWrp9qqmFDl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել