Պուտին-Էրդողան հանդիպումից, Հաքան Ֆիդանի ու իրանական բարձրագույն ղեկավարության միջև կայացած բանակցություններից հետո Հայաստանում սկսել են ավելի մեծ համոզվածությամբ խոսել մոտ ժամանակներս տոտալ պատերազմի անխուսափելիության մասին. ադրբեջանը լրջագույն ուժեր է կուտակում Հայաստանի արևելյան ու արևմտյան սահմաններին (Նախիջևանի ուղղութամբ)՝ միաժամանակ զորակոչելով ռեզերվիստներին, տեղեկատվական-քարոզչական դաշտում ակնհայտ ագրեսիվ վարք ցուցաբերում, զինվում թուրք-իսրայելական ամենաժամանակակից զինատեսակներով ու պատրաստվում տոտալ պատերազմի:

Այս ֆոնին Իրանից կարևոր հայտարարություն է հնչել այդ երկրի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդի շուրթերով. բարձրաստիճան զինվորականը հայտարաել է, որ ԻԻՀ զինված ուժերը պատրաստ են ընդլայնել ռազմական համագործակցությունը տարբեր ոլորտներում բարեկամ և դաշնակից բոլոր երկրների հետ՝համատեղ զորավարժություններ իրականացնելով։ «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը բոլոր բարեկամ և դաշնակից երկրներին խաղաղության և բարեկամության ուղերձ են հղում»,- մասնավորապես՝ ասել է Սաբահիֆարդը:

Ինչպես հայտնի է, Իրանը կրկին վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ չի ընդունի Անդրկովկասում աշխարհաքաղական որևիցե փոփոխություն: Էրդողանի այցը՝ Մոսկվա կարծես թե չի ծառայել իր բուն նպատակին, և Պուտինին այդպես էլ Էրդողանը չի համոզել՝ միանալու հացահատիկային գործարքին կամ գնալ Ուկրաինայի հետ զինադադարի՝ օգտվելով Անկարայի միջնորդությունից: Չնայած սրան՝ պայմանավորվել են ավելի խորացնել ռուս-թուրքական տնտեսական կապերը: Իսկ թե ինչ են խոսել Անդրկովկասի վերաբերյալ, հայտնի չէ՝ չնայած նախապես հայտարարվում էր, որ կարևոր թեմաներից մեկն էլ մեր տարածաշրջանն է լինելու:

Հիմա այս ֆոնին Հայաստանում խոսում են մոտալուտ տոտալ պատերազմի մասին, այս ֆոնին Իրանից հնչում են ուղերձներ, այս ֆոնին, Նիկոլի հակառուսական հայտարարություններին զուգահեռ ազդանշաններ են ստացվում ՆԱՏՕ-ից և այլն: Կարճ ասած Հայաստանը կրկին հայտվել է ճակատագրական ջրբաժանի առջև:

Եթե պատերազմ սկսվի, Մոսկվայից օգնություն պետք չէ ակնկալել, և այդ մասին, ի դեպ, խոսում են նաև ռուս մի շարք փորձագետներ՝արձանագրելով, որ ադրբեջանական լոբբին ՌԴ-ում այնքան է ուժեղացել, որ ցանկացած հայամետ քայլ կամ մտայնություն թուրքերն անմիջապես փոզմիշ են անում՝ օգտագտործելով ձեռքի տակ եղած ազդեցիկ գործիքակազմեր:

Այս իրավիճակում Հայաստանի միակ հույսն Իրանն է մնում, որը, ելնելով իր շահերից, չի վարանի նույնիսկ պատերազմել: Բայց ցավն այն է, որ Հայաստանում իշխանության են այնպիսի ուժեր, որոնք ծածուկ Իրանի վատն էլ են ցանկանում՝ հանդիսանալով գաղափարական պանթյուրքիստներ:

Հիմա, եթե Իրանն առաջարկում է համատեղ զորավաժություներ, իսկ Պապիկյան Սուրիկը մերժում է այդ առաջարկությունը, ի՞նչ կարելի է մտածել: Ի դեպ՝այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ Իրանը նման առաջարկություն է արել Երևանի, բայց անարձագանք մնացել: Նույն էլ թերևս կլինի հիմա:

Պլանը պարզ է. թուրքերը հարձակվում են մի քանի ուղղութամբ, Նիկոլը դիմում է ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին, նրանցից օգնություն չի ստանում, երկրի կեսը նվիրում է թուրքերին ու հետո մեղքն այլոց վրա բարդում, ռուսական զորքերը դուրս է բերում Հայաստանից ու իր միսիան ավարտում, գնում Լոնդոն ու կյանքը վայելում: Սա է սցենարը, որը, սակայն, հնարավոր լինի խափանել, եթե կարողանանք արագորեն Նիկոլից ազատվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել