Սադրանքը, որ տեղի է ունեցել գիշերը ու շարունակվում է նաև հիմա, բնականաբար, առավելապես դիվանագիտական կրակոց պետք է գնահատել, քան՝ զուտ ուժային գործողություն: Հարցը հետևյալն է՝ ինչու է Բաքուն առիթավորվել ,սա հետևանք է ասենք հացահատիկային գործարքի հարցում Ֆիդանի չարձանագրած արդյուքնների՞, թե՞ Մոսկվայի կողմից Անկարային ուղղված հաճոյախոսությունների: Ակնհայտ է, որ արցախյան ներքաղաքական պրոցեսները նույնպես կարող են հավելյալ գրգռիչ դեր խաղալ. գուցե Իլհամը Նիկոլին ուղերձ է հղում՝ ամեն գնով առաջ տանելու Բաքվի ղարաբաղյան պլանը, որ Արցախի մահ է նշանակում ու հասկացնում, որ ֆրանսիական ժեստը չի կարող իրեն հետ պահել ունեցած ծրագրերից:
Գուցե վերոհիշյալ բոլոր գործոններն էլ ազդեցություն են գործել Բաքվի վրա, սակայն մեծագույն գործոնը, անկասկած, Նիկոլի կռացած, անողնաշար քաղաքականությունն է, որի հետևանքով Հայաստանի ղեկավարությունը վերածվել է Իլհամի հարճի: Էղածը Նիկլոը չի՞, թուրքն ինչ կուզի՝ կանի, և ով է այն խրոխտ ՔՊ-ականը, որ Իլհամի հավին պետք է քշա ասի: Կրակեն էլ, Սևանն էլ գրավեն էլ կամ ասենք սկսեն հենց Երևանից, մեկ է՝ Նիկոլն էլի «խաղաղության օրակարգ» է խաղացնելու ու կզելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2177
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



