ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մկրտչյան Նարեկը, որի եղբայրը, ինչպես հայտնի է, վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ փողոցի մեջտեղում քաշքշելով ու հայհոյելով պարեկներին, ազգին «աչքալուսանք է տվել». 40000 մարդ աշխատունակ է ու դուրս է գալու նպաստառուների համակարգից, այդ նպատակով կիրառվելու է արհեստական բանականությունը: «ՀՀ–ն աշխարհում առաջիններից մեկն է, որ արհեստական ինտելեկտը կիրառում է սոցիալական ապահովության համակարգում։ Այս նախագիծը նախարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ»,-«ավետել է» Նիկոլի ստրուկը:

Հրաշալի է: Նիկոլի երազանքը կատարվել է: Նա վերջապես հայտնաբերել է այն միջոցը, որի օգնությամբ ինքն ու իր վայ նախարարները կարող են պարզերես դառնալ՝ հընթացս կործանելով Հայաստանը: Փաստորեն՝ սաղ խաղերը խաղացել էինք, «ChatGPT»-ն էր մնացել… Այսուհետ ազգի ճակատագիրը որոշելու է արհեստական բանականությունը: Բա եթե այդպես է, է՛լ ինչների՞ս է Նիկոլը: Կամ ո՞վ է կրելու ատասխանատվությունը՝ արհեստական բանականության գործած սխալների, եթե ընտրողն իր ձայնը ոչ թե համակրգչին, այլ մարդուն է տվել՝ նրա հետ կապելով իր հույսերը:

Այսօր 40000 մարդու են զրկում նպաստից, վաղն այդ թիվը կարող է ավելանալ մեկ զրոյով, բողոքողներին էլ կասեն՝ մեղավորներն իրենք չեն, արհեստական ինտելեկտն է, եթե կարո՞ղ են, թող գնան, դրանից «սպռոս անեն»: Ու կծաղկի Նիկոլի գործը, Հայաստանի թրքացման հարցն էլ արագորեն կկարգավորվի, քանի որ այս ոլորտում հաջող գործարկումից հետո արհեստական ինտելեկտը կարող է ներդրվել նաև այլ՝ շատ ավելի լուրջ ոլորտներում:

Զգո՞ւմ եք՝ ուր ենք հասել ու դեպի ուր ենք գլորվում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել