Անդոնի՝ խնդրի էությունից միտումնավոր կերպով շեղվելը, ըստ էության, մի նպատակ է հետապնդում. իշխանությունները չեն ցանկանում, որ հանրությունը գլխի ընկնի, որ հենց իրենք են Իլհամին հուշել, թե ինչպես կարելի է Արցախն արագորեն կլանել: Աղդամի ճանապարհով Արցախ ինչ-որ բան բերելը, հիմարին էլ է հասկանալի, վայրկենապես կհանգեցնի անդառնալի հետևանքների, որի տակից ազգովի երբեք դուրս գալ չենք կարողանալու՝ ստիպված լինելով հաշտվել Արցախի վերջնական կորստի հետ: Հիմա քանի որ այս ճշմարտոթյունը գիտեն գրեթե բոլորը, Անդոնը չի ցանկացել հարված հասցնել սեփական քաղաքական թիմի վարկանիշին՝ հասկանալով, որ բացահայտորեն Աղդամի ճանապարհը գովազդելը կարող է հարցեր առաջացնել՝ ուղղված ուղիղ Նիկոլին: Իսկ երևանյան ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ փուլում կանգնել ու բացահայտորեն Ստեփանակերտը Խանքենդի հռչակել Նիկոլը չի ուզում. դեռ շուտ է, դեռ պահը չի հասունացել:
Արցախում միայն երկու հարցի վերաբերյալ կա հանրային միակամություն. մեկը Աղդամով բերված թուրքի հացն ուտել-չուտելու հարցն է, մյուսը՝ Սյամոյի ապագայի խնդիրը, և երկու դեպքում էլ հանրային տրամադրութունները մերժողական են՝ ո՛չ թուրքին, ո՛չ էլ Սյամոյին ոչ մի շանս չթողնող:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2172
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



