Վերքաննիչ դատարանը այսօր հերթական անգամ անփոփոխ թողեց քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը: Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների՝ երկու տարուց ավելի ձգվող այս դատավարությունը ծառայում է իբրև լակմուսի թուղթ, որի օգնությամբ հասարակությունը պարզ տեսնում է Սերժ Սարգսյանի ռեժիմի էությունը: Հետաքրքիր է, ՀՀ քաղաքացին արդարադատություն պետք է պահանջի արևմուտքի՞ց, թե՞ Ռուսաստանից, միգուցե Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելը և՞ս Պուտինի կամ Ռուաստանի մեղքն է: Չէ՞ որ, ըստ իշխանահպատակ «ազատ» մամուլի, Հայաստանի եվրաինտեգրմանը խանգարում է միայն այդ չար Ռուսաստանը կամ Պուտինը: Իսկ այն, որ ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն, այն, որ մեր երկրում ընտորւթյունները կեղծվում են, և վերջապես այն, որ ՀՀ-ում ԴԵՌ ԿԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ, Սերժ Սարգսյանի հետ միասին «Եվրոպա գնացողներին» չէր հուզում և շարունակում է չհուզել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել