Լատինո-ամերիկյան պարերի այս կրքոտ սիրահարը, որ այժմ, փաստորեն, երկու ամսվա կենսագրություն ուենցող «Դոպինգ Սփեյսի» տնօրեն է դարձել, պարզվում է՝ անձամբ է լծվել այդ գործին. «Հ1»-ին մի հարցազրույց է տվել՝ փորձելով արդարացնել Հայաստանի ու Արցախի համար այս կրիտիկական ժամանակահատվածում պետական փողերի մսխումը՝ ի փառս մի քանիսի:
Օրինակ՝ հարցին՝ ինչո՞ւ ընտրեցիք հենց Սնուփ Դոգին, Հայկոն վստահեցրել է, որ այդ որոշումն իրենք կամայաբար չեն կայացրել. իբր իրականացրել են թիրախային երկրների հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ ՌԴ-ի, Իրանի ու Վրաստանի բնակիչներն ամենից շատ ուզում են Սնուփ Դոգին տեսնել: Ընդ որում՝ որպես ապացույց այն բանի, որ իրենք իրենց հաշվարկներում չեն սխալվել, «չա-չա-չա»-ի վարպետը վկայակոչել է տոմսերի ակտիվ վաճառքը՝ պնդելով, որ դրանց գնորդների թվում հսկայական տոկոս են կազմում հենց զբոսաշրջիկները:
Հարց՝ իսկ Հայկոն ինչպե՞ս կարող է յուր խոսքերը փաստել, փստեր կա՞ն, որոնք կարելի է ի ցույց դնել, թե՞ ստիպված ենք ուղղակի հավատալ նրա խոսքերին: Ի՞նչ ուսումանսիրության մասին է կոնկրետ խոսքը գնում, կամ ի՞նչ մեթոդաբանությամբ է այն կատարվել…
«ՄԱՊ-ի Ալիկի» որդի Մակարի այս «արվեստագետ» գործընկերը ուղղակի փորձել է մարդկանց ականջներից լապշա կախել. ոչ մի հետազոտություն էլ չեն արել ու բացարձակ թքած ունեն, թե քանի զբոսաշրջիկ է գալու Հայաստան կամ գնալու: Ուղղակի խնդիր է դրված եղել միլիոնների «ատկատի» թեմա բացել, սրանք էլ ընտրել են այնպիսի մեկին, որի հետույքով թեման հաջողությամբ գլուխ է բերվել:
Հարց՝ իսկ 6 մլն դոլարով քանի՞ փախստական ընտանիքի կամ հայրենիքի համար սեփական առողջությունը զոհած երիտասարդի խնդիր կարող էր լուծվել: Այս թեմայի վերաբերյալ Սիմոնյան Հայկը ուսումնասիրություն չունի՞, թե՞ ունի, բայց թաքցնում է արդյունքները, որ «ատկատը» հարամ չլինի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2108
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



