Այդպես էլ չպատասխանելով հարցին՝ ի՞նչ ոլորտ եք համակարգում ՊՆ-ում՝ Նիկոլի ձեռքի տակից Պապիկյան Սուրիկի տեղակալի աթոռին պատվաստված Սարգսյան Հրաչիկն այդպես էլ անպատասխան է թողել իրեն ուղղված բազմաթիվ այլ հարցեր՝ միայն հասցնելով հայտարարել հետևյալը. «Ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում»:
Ինչ-որ բան մեզ հուշում է, որ ոչ միայն հիմա, այլև նույնիսկ մեկ տարի հետո էլ Հրաչիկը չի ունենալու այն բազմաթիվ հարցերի պատասխպանները, որոնցից նա խուսափել է լրագրողների հետ փողոցում ունեցած ճեպազրույցի ընթացքում. Հրաչիկը՝ ո՞ւր, ՊՆ-ն՝ ո՞ւր: Ինչքան Պապիկյան Սուրիկն ունի կուտակված հարցերին պատասխաններ, այնքան էլ նրա նորաթուխ տեղակալն է ունենալու, ինչը Նիկոլի համար, իհարկե, ուրախալի փաստ է, քանի որ նրա նպատակն էլ հենց դա է. եթե ՊՆ-ում կոմպետենտ պաշտոնյաներ լինեն, հայոց բանակը կհզորանա, իսկ Նիկոլի նպատակն այն քանդելն է:
Հրաչիկը որպես քանդող բրիգադ է ուղարկված Սուրիկի մոտ՝ Հայաստանի կապիտուլյացիան արագացնելու հարցում վերջինիս օգնելու:
Թե ասա՝ դու ի՞նչ փորձ ունես, որ ի՞նչ ներդրում ունենաս բանակաշինության գործում…



