Հարցին՝ դուք Արցախից գնացողների՞, թե՞ մնացողների մեջ եք լինելու, Սյամոն պատասխանել է.«Ես արցախցիներին օֆիցիալ ասել եմ՝ վերջին մարդը ես եմ ստեղից դուրս գալու, եթե մնալու լինեն, ես եմ մնալու»: Միաժամանակ նա վստահեցրել է, որ մինչև ժողովուրդը «ոտքի չհելնի», ինքը պատասխանատվություն չի վերցնելու:
Սյամոն պոպուլիստական հայտարարությամբ է հանդես եկել՝ ինքն իրեն հերոսի տեղ դնելով: Միևնույն ժամանակ հետաքրքիր է, որ Սյամոն իր պասիվությունը պայմանավորել է ժողովրդի գործոնով, ինչը, իհարկե, պատասխանատվությունից խուսափելու ու սեփական ձախողումները ժողովրդի վրա գցելու փորձ է: Հարց՝ իսկ ինչո՞ւ է ժողովուրդը պասիվ կամ ինչո՞ւ Սյամոյի մեջ ելք չի նշմարում: Պասիվ է, քանի որ հասկացել է, որ Սյամոն Իլհամի մուտիլովշիկն է: Ընդ որում՝ նրան տրված այս գնահատականը մնալու է անփոփոխ ցանկացած դեպքում, անկախ նրանից Սյամոն Արցախն առաջինը, թե վերջինն է լինելու: Սյամոն ուղղակի չի ուզում հասկանալ, ինքն իրեն խոստովանել, որ պրծած կերպար է արցախցիների համար՝ անկախ այն բանից, թե որ հանրային դեմքի կամ որ կուսակցության վարկանիշը որքան է կազմում կամ չի կազմում:
Ժողովուրդը երբեք փողոց չի ելնելու Սյամոյի համար, և սա աքսիոմատիկ ճշմարտություն է, ինչը նշանակում է, որ Սյամոն պետք է նոր զբաղմունք գտնի իր համար:



