Պաշպանության նախկին նախարարին հարցաքննող Անդոնը հայտարարել է, որ Տոնոյանի ցանկությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ուղիղ եթերում Նիկոլի հետ հարցեր քննարկելու, իրենք մերժել են՝ այդպես էլ չկարողանալով հիմնավոր բացատրություն տալ, թե ինչու են մերժել, Նիկոլի մոտ ուղիղ եթերում շոու անելու ցանկությո՞ւնն է պակասել, թե՞ ուղղակի վախեցել է, որ Տոնոյանը կարղ է այնպիսի հարցեր բարձրացնել, որոնց պատասխանելը դժվար կլինի ու դժվարամարս՝ անգամ զոմբիների համար:
Ակնհայտ է, որ Տոնոյանին երբեք ԱԺ-ում չէին հյուրընկալի, եթե թաքուն պայմանավորվածոթյուն կողմերի միջև չլիներ: Պետք է այնպես ներկայացումը բեմադրվի, որ արժանահավատ թվա: Այսինքն՝ Տոնոյանը պետք է ոչ թե բացահայտորեն Նիկոլ պրոպագանդի՝ մտնելով ասենք անտրուսիկ Խոզի դերի մեջ, այլ հանդես գա իբր ճշմարտությունը բացահայտողի դերում. եթե պետք լինի, հերքի քարոզչական որոշ թեզեր, բայց կարևորագույն հարցերում վերահաստատի իշխանական գլխավոր թեզերը: Կարևոր է, որպեսզի Տոնոյանն ասի, որ Նիկոլը ոչ թե Արցախը գլխից ծախել ու հետո է միայն պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, այլ ասի, որ կռվել է, պայքարել, բայց ասենք վատ կառավարման պատճառով չի հաջողվել հաղթել:
Մի բան հստակ է՝ եթե Տոնոյանը չխաղար Անդոնի խաղը, վերջինս նրան երբեք բանտից ԱԺ չէր բերի: Եթե բերել են, ուրեմն նախօրոք պայմանավորվել են՝ ով ինչ պետք է ասի:



