«168 ժամ»-ը գրում է.

Հնարա­վո՞ր է՝ Մաքսային միությունն ի վերջո չկայա­նա, և այս «շիլաշփոթի» արդյունքում Հայաս­տանը փչացնի հարաբերությունները Եվրամի­ության հետ, «168 ժամ» պարբերականի հարցին ի պատասխան, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բ.Ասատրյանը պատասխանել է, որ այս պահին Մաքսային միությունը կա, բայց այնտեղ շատ խնդիրներ և հակասություններ կան.

 «Զարգացման տեսանկյունից հեռան­կարները մշուշոտ են, և եթե քաղաքական խն­դիրները մի կողմ դնենք, ապա զուտ տնտեսա­կան տեսանկյունից ավելի հավանական է, որ չկայանա: Բայց խոսքը 1 տարվա մասին չէ. այլ առնվազն 5 տարվա, դա երկար գործընթաց կլինի, որը պայմանավորված է շատ հանգա­մանքներով: Մի բան հստակ է եթե նավթի գի­նը հասնի 1 բարելի դիմաց 50-60 դոլարի, ապա կքանդվեն միանգամից Մաքսային և նմանատիպ բոլոր միությունները, որոնք ավե­լի շատ քաղաքական նախաձեռնություն են. տնտեսական բովանդակությունը մինչև վերջ բացահայտված չէ»:

 Բ.Ասատրյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի և ՄՄ-ի հետ Հայաստանի հարաբե­րությունները համատեղելի չեն, քանի որ դրանք առևտրային և մաքսային տարբեր հա­մակարգեր են:

 Տնտեսագետի խոսքով Ռու­սաստանը և ՄՄ անդամները պաշտպանողա­կան քայլեր են կատարում, իրենց շուկան պաշտպանում են, այդ թվում եվրոպացինե­րից: Եվ եթե Հայաստանը դառնա ՄՄ անդամ, ապա դրանից հետո ներկրվող մեքենաների մաքսատուրքերը կտրուկ կբարձրանան, օրի­նակ՝ 10 տարեկան «Մերսեդես» բերելու համար մաքսատուրքերը կաճեն 4-5 անգամ, այ­սինքն եթե այսօր նման մեքենայի մաքսազեր­ծումդ 5000 դոլար արժե, ապա ՄՄ անդամությունից հետո կարժենա 20-25 հազար դոլար»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել