«168 ժամ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման 6 տարին: Հենց այդքան ժամանակով էր խորհրդարանը 2007թ. նրան ընտրել այդ պաշտոնում:
Սեպտեմբերի 13-ից հետո, Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ԱԺ ներկայացնի նոր գլխավոր դատախազի թեկնածությունը և ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը տեղի ունենալիք Աժ հերթական քառօրյայի ժամանակ տեղի կունենա ՀՀ նոր գլխավոր դատախազի ընտրությունը: Վերջին մի քանի ամիսներին շրջանառվում Էին գլխավոր դատախազի մի շարք հավակնորդների անուններ:
Ամենագլխավոր հավակնորդը համարվում էր զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, խոսվում էր նաև ՀՔԾ նորանշանակ ղեկավար Վահրամ Շահինյանի մասին: Հավակնորդների թվում նշվում Էին ԱԺ պեւոաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և փոխոստիկանապետ, ոստիկանության քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանի անունները:
«168 ժամ» պարբերականը այսօրվա համարում գրում է, որ սակայն այս բոլոր թեկնածուների հույսերը ի դերև են լինելու, քանի որ թերթի տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ-ին կրկին առաջադրելու է Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Սահմանադրության նույն 103-րդ հոդվածով միևնույն անձը կարոդ է երկու անգամ ընտրվել գլխավոր դատախազ: