«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

Այս տարվա նոյեմբեր 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազո­րությունների ժամկետը:

 Այս մասին այսօրվա համարում գրում է, «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հիշեցնում, որ Զաքարյանը ՎՊ նախագահ էր դարձել 2007 թվականի նոյեմբե­րի 5-ին:

 Ըստ գործող օրենսդրության, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությանը խորհրդարանին է ներկայացնում երկրի նախագահը, իսկ Ազգային ժողովը որոշում է հաստատել կամ չհաստա­տել այդ թեկնածությանը (Փակ գաղտնի քվեարկությամբ):

 Խորհրդարանի կուլիսներում խոսվում Է, որ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Իշխան Զաքարյանին կվերաառաջադրի նույն պաշտոնում, իսկ այլ թեկնածուի անուն՝ գոնե առայժմ չի շրջանառվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել