1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր՝ տեղի ժամանակով ժամը 21.01-ին (Երևանի ժամանակով 05.01-ին), ազգին ուղերձ կհղի՝ նվիրված սիրիական հարցին: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Այսօր ցերեկը Օբաման դռնփակ հանդիպումներ կանցկացնի դեմոկրատ և հանրապետական սենատորների հետ:
Օբաման ակտիվորեն ձգտում է հասնել Սիրիայի դեմ ռազմական օպերացիայի հարցում Կոնգրեսի աջակցությանը: Վարչակազմը դեռևս չի նվաճել Կոնգրեսում մեծամասնության դրական դիրքորոշումը, իսկ սոցհարցումները ցույց են տալիս, որ հասարակական կարծիքը նույնպես դեմ է նոր պատերազմին:
CNN-ի և ORC ընկերության անցկացրած հարցման տվյալներով՝ 10 ամերիկացիներից 8-ը կարծում է, որ Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել խաղաղ բնակիչների դեմ, սակայն ավելի քան 70 տոկոսի կարծիքով՝ Սիրիայի դեմ ուղղված հարվածը չի հասնի առաջադրված նպատակներին, և դեմ են քաղաքացիական պատերազմի միջամտությանը: