Ո՞վ և ովքե՞ր են Արցախի հումանիտար ճգնաժամի մեղավորներն ու պատասխանատուները։
Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր՝ Ալիև և Փաշինյան։
Նրանց պայմանավորվածության արդյունքում Նիկոլը ճանաչեց Արցախը՝ ներառյալ Լաչինի միջանցքն Ադրբեջանի անբաժան մաս։
Այդ քայլով Փաշինյանն արձակեց Ալիևի ձեռքերը լուծելու հարցերը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Եթե Փաշինյանը ճանաչում է Արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի մաս, ապա ո՞վ է ինքը, որ խոսի Արցախի կյանքի ճանապարհի բացման մասին, չէ՞ որ հենց ինքը՝ Նիկոլն է արցախցիներին հանձնել Ադրբեջանին։
Նիկոլի մասով ամեն բան պարզ է․ նա խաղում է Ալիևի ու Էրդողանի խաղը։
Ու՞մ թելն են թելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։
ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան ունեն ստանձնած պարտավորություններ Արցախի ժողովրդի առջև, որպես ԵԱՀԿ համանախագահներ, իսկ ՌԴ-ն նաև որպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած պետություն։
«Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, բա մենք ի՞նչ անենք» օպերայից մեկնաբանություններն անհաջող «կրուտիտներ» են հիշեցնում։
Դուք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություննե՞ր եք, թե՞՝ Արցախի աղետի լուռ «իմպոտենտ» վկաներ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի շանտաժներին տրվելով՝ վաղը դուք եք քաղելու դրա դառը պտուղները, ինչպես 1071-ին Բյուզանդիան քաղեց թուրք-սելջուկներից պարտության դաժան պտուղը Մանազկերտի ճակատամարտում, քանի որ մի քանի տասնամյակ առաջ ինքն էր «փուռը տվել» Հայաստանն ու բաժան-բաժան արել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid029VqaH7ntcmQ44NmdU5Qm4fXNtaVNbYeDbA3JV7MDuGLdRdQV42krj5jnwXq2jeSel&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել