Ladynews.am-ը գրում է.

Երջանիկ լինել ուզում են բոլորը: Բայց երբեք պետք չէ երջանկությունը որպես նպատակ տեսնել. այն իրականում Ձեր կյանքի ամենօրյա ընթացքն է: Միայն այդ դեպքում է երջանկությունը մեզ հետ ՄԻՇՏ: Երջանկությունը կյանքի հաջողված պահերը չեն, այլ կյանքն ինքը, եթե ապրեք երջանկության կանոններով: Կարող եք դրանք լրացնել նաեւ LN-ի առաջարկած այս ցանկից…

Խորապես եւ միշտ շնորհակալ եղեք Ձեզ տրված հոգեւոր ու նյութական կարողությունների համար:Ամեն օր Ձեր հոգու խորքից «շնորհակալություն» արձակեք տիեզերք այն մեծ ու փոքր ուրախությունների, հաջողությունների, կյանքի դասերի (թեկուզ եւ ոչ միշտ հաճելի, բայց հաստատ օգտակար) համար, որ Ձերն են եղել այդ օրը: Ճշմարտությունները համեմատությունների մեջ են երբեմն պարզվում: Փողոցով քայլելիս Ձեզ հանդիպող անտունների մեջ կլինեն նաեւ հարազատներին նվիրված, ժամանակին լավ կյանքով ապրած մարդիկ, ովքեր այսօր ուղղակի երազում են վերադառնալ իրենց նախկին՝ Ձեզ համար գուցե սովորական ու ոչ մի հետաքրքրություն չներկայացնող կյանքին: Գնահատեք Ձեր ունեցածը, պահպանեք: 

Շտապեք բարի գործեր անել: Մի փակվեք սեփական պատյանում: Լայն բացեք աչքերը, տեսեք՝ ինչ է կատարվում շրջապատող աշխարհում, Ձեր կողքին ապրող մարդկանց հետ. կարեկցեք, օգնության ձեռք մեկնեք: Հոգեբանները բազմիցս հաստատել են, որ կամավորական աշխատանք կատարող, շրջապատի հանդեպ սիրով ու հոգատարությամբ լցված մարդիկ գրեթե ամբողջությամբ պաշտպանված են սթրեսներից, վատ հոգեվիճակներից: Կյանքն իր ամբողջության մեջ շոշափելով ՝ մարդն ավելի է հասունանում, խուսափում է սեփական խնդիրներն ուռճացնելուց:

Մի մոռացեք նաեւ «փոքրիկ բարությունների» մասին՝ դուռը պահել, որ անցնեն, կամ տեղը զիջել տրասպորտում, զսպել բարկությունը եւ չվիրավորել մարդուն, եթե նա պատահաբար տրորել է ոտքդ… Մի խոսքով՝ եղեք բարի առաջին հերթին հենց ձեզ համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել