Ինչպես փոխանցում է IRNA-ն, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Միրզոյան Արոյի հետ հանդիպմանը հասկացրել է,որ Նիկոլի պրոարևմտյան խաղերը Իրանը համարում է խնդրահարույց: Իրանի նախագահը կարևոր է համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները զերծ մնան Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի միջամտությունից՝ նշմարելով քաղաքական դավադրություններ: Միրզոյան Արոն էլ վստահեցրել է, որ Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական գործողությունների համար պլացդարմ՝ բարձր գնահատելով տարածաշրջանային զարգացումների վերաբեյալ Թեհրանի դիրքորոշումը:

Իրանում ինչ-որ բա՞ն են կասկածում, կա՞ անհանգստություն, որ վերջին պահին Նիկոլը կարող է մեջքից հարվածել: Ակնհայտ է, որ եթե Թեհրանում անհանգիստ չլինեին, ապա նման մակարդակով խնդրի մասին չէր խոսվի, հիմնական մեսիջն էլ բոլորովին այլ կլիներ:

Խնդիրն այն է, սակայն, որ իրականում Հայաստանն արդեն արևմտյան ճամբարում է գտնվում, և այս իմաստով Ռաիսիի նախազգուշացումը կարելի է նույնիսկ ժամանակվրեպ համարել. 2018-ից ի վեր փոքր քայելորվ ՔՊ-ն Հայաստանը վերածել է արևմտյան ուժերի ձեռքի խաղալիքի՝ դրա համար փաստացի ոչինչ չստանալով: Ստացել ենք ընդամենն Արցախի կորուստ, փոքրացած Հայաստան ու մեկ էլ արևմտյան դիտորդներ, որոնց ՕԳԳ-ն խիստ կասկածելի է:

Իրանում, իհարկե, գիտեն, թե ինչ իրական առաքելությամբ են այդ դիտորդներն այստեղ գտնվում ու զգում են իրական վտանգ՝ դրա մասին նախազգուշացնելով մեկին, ով թուրքի փաստաթղթավորված շպիոն է: Թեհրանում նաև չեն կասկածում, որ արևմտյան սցենարով Արցախը «Ղարաբաղի տնտեսական գոտի» դարձնելը ոչ մի լավ բանի չի բերելու վերջնարդյունքում՝ մեծացնելով ՆԱՏՕ-ի ազդեցությունն Իրանի հյուսիսային սահմաններին: Թեհրանում գիտեն, որ այս խաղը գլխավորապես հակաիրանական բնույթ կրող ու ոչ հեռու ապագայում Իրանի մասնատմանը հանգեցնող խաղ է, որը վիժեցնելու համար էական դեր պետք է խաղար Հայաստանը, բայց քանի որ Հայաստանում թրքասերների խունտան է երկրի ղեկին, գործը բարդանում է. Հայաստանը սեփական շահերի հաշվին սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը՝ կամա-ակամա վերածվելով հակաիրանական օղակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել