Վանաձորում կայացած «Ֆեստիվառ» փառատոնի ժամանակ Արցախի դրոշով բեմ բարձրացած քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությունն ու նրան քաղմասի բաժին դարձնելը ևս մեկ ավելորդ անգամ ի ցույց դրեց ՔՊ-ական իշխանության ինչ լինելն ու Նիկոլի սրտում ծվարած թաքուն վախերը. Արցախի դրոշը վերածվել է Նիկոլի աչքի փուշի:

Ինչո՞ւ են հալածվում բոլոր նրանք, ովքեր փորձում են այս իրավիճակում գոնե ինչ-որ կերպ մարդկանց ուշադրությունը սևեռել Արցախում կատարվողի, արցախցիների վիճակի վրա ու սեփական հողում ծածանել հայոց երկրորդ պետականության խորհրդանիշը:

Եթե արցախի դրոշը ծածանողին բռնոթյան ենթարկեին կամ մատնեին ոստիկանների ձեռքն ասենք Բուդապեշտում, ոչ մի անբնական բան տեղի չէր ունենա, հեռուն գնացող հետևությունների տեղիք այն չէր տա: Բայց դեպքը տեղի է ունենում Հայաստանում՝ պետություն, որի հպատակն է հանդիսանում հենց հիմա Իլհամի կողմից ցեղասպանության եթարկվող 120000 մարդ, որի երակներում հայի արյուն է հոսում:

Ցավոք, այլևս նմանատիպ դեպքերը մեզանում զարմանալի չեն. Նիկոլը Իլհամից ոչնչով չի տարբերվում, և քանի որ Արցախի դրոշը Իլհամի աչքի փուշն է, ուստի այն այդպիսին է հանդիսանում նաև Նիկոլի համար: Դե խաղաղություն է, չէ՞, ամենուրեք մուրում, Իլհամից բոլորիս համար կյանքի իրավունք թախանձում: Դե եթե հային կյանքի իրավունք տվողը թուրքն է, ուրեմն, ըստ Նիկոլի տրամաբանության, Արցախն էլ ո՞ւմ հողն է, իսկ եթե թուրքինն է, ուրեմն է՛լ ի՞նչ դրոշ, է՞լ ինչ բան, այն ծածանողին հանեք կախաղան:

Նիկոլինը հենց Թուրքի դրոշն է, այդ լաթն է նրա անձնագիրը, ու քանի դեռ Ադրբեջանի պետական դրոշը Հայաստանում սրբություն չի հայտարարվել, համարեք, որ Նիկոլի կյանքի միսիան անավարտ է մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել