Գիտեք, հե՞շտ է խուսափել պատասխանատվությունից ու դրա համար մեղավորներ կարգել Փաշինյանի պես դավաճաններին։ Իսկ պատասխանատվություն ստեղծված վիճակի համար Ռուսաստանը, անշուշտ, կրում է։ Ընդ որում, դա առավելապես հենց իրենց իսկ ապագային վերաբերող պատասխանատվություն է։ Ռուսաստանում դա շատերն են հասկանում։ Բայց այդ երկրի իշխանության մի շարք օղակներ շարունակում են գլուխն ավազի մեջ պահել և «չնկատել» ետևից մոտեցող Թուրքիային…
Ի դեպ, ռուսական քաղաքական վերնախավի և նրանց կամակատարների շրջանում մոդայիկ է քննադատել Սերժ Սարգսյանին՝ Լավրովի պլանը մերժելու և Մոսկվայի երաշխիքներին չհավատալու համար։ Դե թող հիմա պատասխանեն՝ այդ ինչի՞ն պիտի վստահեր Սարգսյասնը։ ՌԴ նախագահի ստորագրությա՞նը։ Թե բա՝ Նիկոլի հայտարարությունները իրավիճակ են փոխել...
Արևմուտքի ու մասնավորապես ԵՄ-ի մասին խոսելն էլ ավելորդ է։ Չնայած, արդարության համար պետք է ասել, որ դրանք գոնե անկեղծ են՝ բաց ասում են, որ Արցախը պետք է Ադրբեջանին հանձնել ու դառնալ թուրքի հարճը։ Իրենց սեքսուալ ակտիվ Թուրքիա է պետք։ Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ռուս քաղաքական էլիտաների գլուխն ավազի մեջ է։
Նյութի աղբյուր՝ https://t.me/hrantbek/680
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել