Սերբ թենիսիստ, աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչն Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Յանիկ Սիներին (6:3, 6:4, 7:6):
Նա ռեկորդային 35-րդ անգամ դուրս է եկել «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ, որում կմրցի աշխարհի 1-ին ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասի դեմ։
Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում Իսպանիայի ներկայացուցիչը հաղթել է աշխարհի 3-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին 6:3, 6:3, 6:3 հաշվով և դուրս եկել «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։
Ալկարասը 2-րդ անգամ է դուրս եկել «Մեծ Սաղավարտի» եզրափակիչ։
Աշխարհի 1-ին և 2-րդ ռակետները միմյանց դեմ կխաղան հուլիսի 16-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել