«Մեծ Սաղավարտի» եզրափակիչ. Ջոկովիչը կխաղա Ալկարասի դեմ


13:12 , 15 հուլիս, 2023

Սերբ թենիսիստ, աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչն Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Յանիկ Սիներին  (6:3, 6:4, 7:6):

Նա ռեկորդային 35-րդ անգամ դուրս է եկել «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ, որում կմրցի  աշխարհի 1-ին ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասի դեմ։

Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում Իսպանիայի ներկայացուցիչը հաղթել է աշխարհի 3-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին 6:3, 6:3, 6:3 հաշվով և դուրս եկել «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։

Ալկարասը 2-րդ անգամ է դուրս եկել «Մեծ Սաղավարտի» եզրափակիչ։ 

Աշխարհի 1-ին և 2-րդ ռակետները միմյանց դեմ կխաղան հուլիսի 16-ին։