Հայաստանի մեծագույն դժբախտությունն այն է, որ այսօր Անդոնը համարձակվում է ինքն իրեն նույնացնել պետության հետ: Ակամա հիշում ես «Մենք ենք մեր սարերը», որտեղ հերոսներից մեկը մյուսին ասում է. «Ո՞վ է պետությունը, սա՞ է պետությունը, դո՞ւ ես պետությունը, որ պետության հացը ձրի ուտում ես, ուրեմն պետությո՞ւն ես»: Հիմա իսկ և իսկ Անդոնի պարագան է: Վա՜յ մեզ, որ անդոններն են դարձել Հայաստանի պետությունը, վա՜յ մեզ, որ անդոնները պետք է որոշեն Հայաստանի ճակատագիրը:
Տիրան Խաչատրյանը չի վստահում ոչ թե պետությանը, որի հետ նա խնդիր չունի, և որի զինվորն է ինքը, այլ՝ Անդոնի արդարամտությանը ու հեղինակությանը՝ շատ լավ հասկանալով, թե կոնկրետ ինչ նպատակով է ստեղծել նա իր հանձնաժողովը, և որքան է դրա լեգիտիմության մակարդակը: Անդոնին հունից դուրս է բերում հատկապես այն գիտակցումը, որ իրեն այդպես էլ չի հաջողվում ապահովել յուր հանձնաժողովի լեգիտիմությունը, հաղորել դրան հեղինակություն, հաջողությամբ պարտակել Նիկոլի կերած կեղտերը:
Չի էլ հաջողվելու, ու Անդոնի կատարողականն այդպես էլ թերի է մնալու, նա չի կարողանալու Նիկոլի առաջ պարզերես լինել. պատերազմի մասին ողջ ճշմարտությունը կիմացվի իշխանափոխությունից հետտո, երբ Անդոնն այլևս չի կարողանա ինք զինք թյուրիմացաբար պետության հետ նույնացնել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1964
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



