Արցախում ու Հայաստանում կատարվածի կոնտեքստում բարձրացված հարցին Գռզոյի տված պատասխանը բացարձակ ֆալշ է. փորձելով Նիկոլի ու սեփական հանցանքը կոծկել՝ Գռզոն բերել է մի երկրի օրինակ, որի կառավարման փիլիսոփայությունը զրոյական կապ ունի դավադրորեն իշխանություն վերցրած նիկոլագռզոյական խունտայի արժեհամակարգի հետ. եթե Չինաստանում որոշումներ են ընդունվում հարյուրամյակների հաշվարկով, ապա Նիկոլի որոշումները կայացվում են մեկ օրվա տեսլականով, իսկ որոշ դեպքերում՝ժամերի:
Գռզոն առաջարկում է Արցախի կորուստն ու հայկական պետականության դե ֆակտո չգոյության փաստը գնահատել միայն 100 տարի հետո՝ չհասկանալով, որ այս տեմպերով ոչ թե 100 տարի, այլ մի 10 տարի էլ հայությունը Կովկասում իր գոյությունը չի ձգի: Նա Նիկոլի դատաստանը առաջարկում է անել միայն մեկ դար անց՝ շատ լավ իմանալով, որ մի դար հետո ո՛չ ինքը, ո՛չ էլ Նիկոլը սաղ չեն լինի.Գռզոյի համար կարևորն իր ու Նիկոլի բաժին «լայֆթայմն» է, ուստի կարևորն այն է, որ այդ «լայֆթայմը» հնարավորինս ցոփ ու շվայտ լինի, իսկ հետո՝թեկուզ ջրհեղեղ:
Ո՛չ Գռզոն, ո՛չ էլ Նիկոլը իրենց թալանածը չեն հասցնելու մինչև վերջ վայելել, քանզի հանկարծակի նրանց դռանն է չոքելու ժողովրդական դատաստանը՝ չգոյության դատապարտելով Իլհամի նվիրյալներին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1955
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



