Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն տրանսֆերային նպատակ է դրել ամառային պատուհանի մնացած հատվածի համար: Արգենտինացին ցանկանում է իր թիմում հարձակվող տեսնել և ընտրություն է կատարում «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի և «Մոնպելյեի» խաղացող Էլլի Վայի միջև։ Այդ մասին հայտնում է Evening Standard-ը։

Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։

2022/2023 մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստն իտալական թիմի կազմում 42 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 70 միլիոն եվրո:

Քանի որ Վայիի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, Լիգա 1-ի ակումբի համար ամռանը կատարյալ պահ կլինի տաղանդավոր խաղացողից օգտվելու համար: Վայի տրանսֆերը գնահատվում է մոտ 20 միլիոն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել