Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան արձագանքել է «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին լուրերին։

Ավելի վաղ «Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան ասել էր, որ խոսել է արգենտինացի հարձակվողի հետ այն բանից հետո, երբ մամուլում լուրեր հայտնվեցին լոնդոնյան ակումբի խաղացողի նկատմամբ հետաքրքրության մասին։

«Ես պատրաստ եմ նախամրցաշրջանին, որը մեկնարկում է երկուշաբթի: Իմ ապագա՞ն. Ես երջանիկ եմ «Ռոմայում» և մնում եմ այստեղ»,- ասել է Դիբալան LaRoma24-ին տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել