Դժվար կլինի թերևս մտաբերել, թե վերջին ժամանակներում է՛լ մեկ էլ երբ է որևէ ռուս բարձրաստիճան պաշտոնյա նման կերպ արտահայտվել Պուտինի «ընկերոջ» մասին: Վերջին տարիներին նկատվում է ռուս-թուրքական հարաբերություններում շատ կոնկրետ դրական տենդենց, ինչը չափազանց գնահատելի է համարվում և՛ ՌԴ-ի, և՛ Թուրքիայի կողմից՝ դատելով մինչ այս պահը հնչած հայտարարություններից:
Դատելով ամենայնից, սակայն, Թուրքիայում տեղի ունեցած վերջին ընտրությունները շատ բան են փոխել Էրդողանի աշխարհայացքում: Չնայած նրան վերարտադրվելու հարցում ակտիվորեն օգնել է հենց Մոսկվան, սակայն առանց Արևմուտքի ու, մասնավորապես, ԱՄՆ-ի «դաբրոյի» Էրդողնաին չէր հաջողվելու ձեռք բերել լեգիտիմ նախագահի համբավ: Այն, որ ընդդիմությունն այդպես էլ դուրս չեկավ փողոցներ, պատահական չէր թերևս, քանի որ չափազանց հավանական է, որ դրա դիմաց ԱՄՆ-ն Էրդողանից շատ կոնկրետ բան է ստացել, իսկ թե ինչ, դժվար չէ կռահել:
Պետք է հասկանալ, սակայն, որ Էրդողանը չի կարող անպատիժ մնալ, եթե, այնուամենայնիվ, որոշի չար կատակ անել Կրեմլի հետ. Թուրքիայի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական ռեսուրսներից, ուստի ցանկության դեպքում Մոսկվան կարող է ուղղակի քարը քարին չթողնել: Էրդողանը օբյեկտիվորեն չունի ռեսուրս՝ բաց առճակատման գնալու Մոսկվայի հետ, եթե, իհարկե, Արևմուտքի կողմից չի ստացել լրջագույն երաշխիքներ կամ էլ նրա ծրագրերում չի մտնում բաց առճակատման մեջ մտնելը. թիկունքից հարվածելու տեսանկյունից բաց առճակատումը հակացուցված բան է:
Ի՞նչ կտա Հայաստանին ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր հետագա վատթարացումը, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլին, քանի որ վերջինս իր անձով է փոխարինել Հայաստանի պետությունը:
Պետք է հասկանալ, որ Նիկլոի՝ դեռևս իշխանության մնալու ֆենոմենը հիմնականում պայմանավորված է արտաքին դերակատարների միջև գոյություն ունեցող հարաբերություններից. ռուս-թուրքական մերձեցման պտուղ է Նիկոլը, ուստի եթե այդ երկրների հարաբերությունները լարվեն, ապա այլևս չի դիտարկվի ոպես փոխզիջումային թեկնածու, և առնվազը ռուսները կսկսեն լուրջ քայլերի գնալ՝ Հայաստանում իշխանության բերելու ռուսամետ ուժերի: Սա, իհարկե, չի նշանակում, թե Նիկոլի արևմտյան տերերը ձեռքերը ծալած նստելու են ու լուռ հետևելու պրոցեսներին, բայց մեծ է հավանականությունը, որ գործին «կպնելու» դեպքում Մոսկվային կհաջողվի այստեղ իշխանափոխություն անել, եթե անգամ դրա գինը նոր պատերազմը լինի, եթե, իհարկե, ՌԴ-ն Թուրքիային չսկսի ավելի շատ սիրաշահել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1948
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



