
«Սակկարյան թռչուն» արտեֆակտը գտնվել էր Եգիպտոսում` Սակկարի բուրգի մոտ, 1898թ.-ին՝ Պադիմենի դամբարանի պեղումների ժամանակ: Փոքրիկ թռչունի տեսքով արտեֆակտը բազմաթիվ վեճերի պատճառ է հանդիսացել:
Բանն այն է, որ այս փոքրիկ արձանիկն արված է փայտից և գիտնականների գնահատմամբ 2200 տարեկան է: Թեև նա թռչնի տեսք ունի, բայց իր ուրվագծերով ավելի նման է ժամանակակից ինքնաթիռներին: Ավելին, նրա վրա եղած նշանագրերը նշանակում են «Ամոնի նվեր», իսկ նրա կողքին գտնված երեք պապիրուսներում գրված է «Ես ցանկանում են թռչել» արտահայտությունը:
Բոլոր այս մանրուքները ստիպեցին բժիշկ Կալիլա Մեսսիային, որ գտել էր այն 1898թ.-ին, կարծել, որ հին եգիպտացիներն այս արձանիկը պատրաստել էին ինչ-որ թռչող օբյեկտի նմանությամբ, որը նրանք կա՛մ ինքնուրույն էին կառուցել, կա՛մ ինչ-որ տեղ տեսել էին: Նա հայտարարել էր, որ «Սակկարյան թռչունն» ունի աերոդինամիկական հատկություններ, և միակ բանը, որ պակասում է, դա փետրավոր պոչային կարգավորիչ հատված է, որի առկայության դեպքում այն նույնիսկ կկարողանար թռչել: Իր խոսքերն ապացուցելու համար Մեսսիան կառուցեց նույն արձանիկից պոչային հատվածով, և այն իրոք թռավ: 2006թ.-ին ավիացիայի և աերոդինամիկայի բնագավառի մասնագետ Սայմոն Սանդերսը նույնպես կառուցեց «Սակկարյան թռչունի» նմանակը, բայց առանց պոչային հատվածի և փորձարկեց այն աերոդինամիկական խողովակի մեջ: Փորձարկումը ցույց տվեց, որ թռչունը կարող է իր քաշից չորս անգամ ավելի ծանր բեռ բարձրացնել:



