1in.am-ը գրում է.
Քիչ առաջ Երևանում կայացավ Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենի բացօթյա մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին նաև դանիացի ֆուտբոլիստներ: Մասնագետը խոսեց Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա խաղի մասին:
«Երկու թիմերն էլ կարող են հաղթանակ տանել: Խաղադաշտ են դուրս գալու արժանի մրցակիցներ: Երկու թիմերն էլ լավ տրամադրությամբ են մոտենում խաղին: Հունիսի 11-ին Կոպենհագենում կայացած խաղը մեզ համար նմանվեց սեպտեմբերի 11-ի…
Մեծ դժվարությամբ, բայց արդեն որոշել եմ, թե ով դուրս կգա խաղադաշտ: Բոլոր թիմերն էլ ունենում են կորուստներ: 10 խաղում առանց կորուստների հնարավոր չէ: Իմ թիմի փիլիսոփայությունն այն է, որ ողջ թիմով պաշտպանվում ենք և թիմով էլ հարձակվում:
Մենք սկզբից էլ հասկանում էինք, որ Հայաստանի հավաքականը Իտալիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի հետ միասին լինելու է ուղեգրերի հիմնական հավակնորդներից: Բնականաբար, յուրաքանչյուր խաղից առաջ ուսումնասիրում ենք մրցակցին: Կփորձենք հաղթել»,- ասել է Օլսենը: