Tert.am-ը գրում է.
Դանիայի հավաքականի 3 խաղացողներ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մասնակցեցին գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենի մամուլի ասուլիսին:
Դանիել Ագեր (Պաշտպան. «Լիվերպուլ», Անգլիա) - Իհարկե, մենք ցանկանում ենք վաղը հաղթել, հասնել ռևանշի: Պետք է վաղն այլ խաղ ցուցադրենք, որպեսզի կարողանանք հասնել դրական արդյունքի: Կոպենհագենում գրանցված 0:4 հաշվի ժամանակ ես խաղադաշտում չէի, սակայն նույն զգացողություններն ունեի, ինչ՝ խաղադաշտում գտնվող թիմակիցներս։ Մալթայի հետ խաղից այնքան էլ բավարարված չեմ, քանի որ շատ դանդաղ էինք խաղում, ունեցանք գոլային ոչ շատ պահեր:
Ստեֆան Անդերսեն (Դարպասապահ. «Բետիս», Իսպանիա) - Երեք խաղում 8 գնդակ բաց թողնելը՝ հաճելի չէ: Հույս ունեմ, որ պաշտպանությունում ավելի հաջող կգործենք եւ թույլ չենք տա մրցակցին՝ արդյունավետ խաղ ցուցադրել: Հունիսին գրանցված արդյունքը մեծ ազդեցություն է ունեցել մեզ վրա: Մենք պետք է ավելի լավատես լինենք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ