Կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները մտնում գրասենյակ՝ ցույց տալով փողով ստվարաթղթե արկղեր (ըստ Fontanka-ի՝ խոսքը 10 միլիարդ ռուբլու մասին է): Տարածքում հայտնաբերվել են զենքեր և պարկուճներ, մի քանի անձնագիր, կեղծամներ, ոսկու ձուլակտորներ, տարբեր արժույթներով գումար։
Պրիգոժինի մոտ խուզարկությունները տեղի են ունեցել հունիսի 24-ին դեպի Մոսկվա նրա նախաձեռնած «արդարության երթի» կապակցությամբ։
Հիշեցնենք, որ լույս 24-ը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին, ինչը հերքել էր և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր «հանցավոր արկածախնդրություն», «հարված թիկունքից» և «դավաճանություն»։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Վագներ»-ի ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։Հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



