Նիկոլի անձնական օգտագործման ՄԻՊ Մանասյանն Անոն է ուղերձ հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ինքը Հայաստանի կործանող քաղաքական թիմի շարքային մի դուրսպրծուկ է:
Ընդգծելով իրավական պետության կայացման գործում Սահմանադրության ու, մասնավորապես, նաև ՄԻՊ ինստիտուտի կարևորությունը՝ Անոն, մասնավորապես, հայտարարել է. «Սահմանադրական իրավունքի բնագավառում իմ այս տարիների փորձառությունը հուշում է, որ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել հիմնարար իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի ու դրանց իրացման պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ։ Չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու նպատակին հասնելու տեսանկյունից»։
Վերամբարձ բաներից խոսում է մի մարդ, որն իր պաշտոնավարման ողջ շրջանում արդեն իսկ հասցրել է ապացուցել, որ Նիկոլի «հա»-ին սպանես էլ «չէ» չի ասում: Սա չափազանց էական հանգամանք է հատկապես հաշվի առնելով, թե ով է Նիկոլն իրականում:
Նիկոլը «Սահմանադրություն» բառը կատարելապես արժեզրկած, օրենքն իր շահերին համապատասխան ձևած, դատարանները բռնաբարած բռնապետ է: Իսկ ո՞վ է Մանասյան Անոն: Անոն Նիկոլի մանկլավիկ Վարդապետյան Աննայի գրպանի շնիկն է, որ երբեք Նիկոլի խոսքը գետնով չի տալիս: Եթե տար, ապա այսօր նույն Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ չէր լինի, եթե տար, այսօր դատաիրավական համակարգում կատավասիա չէր տիրի…
Հետևաբար՝ Ավանեսյան Անոյի ուղերձը հերթական անիմաստ լոլոն է՝ ուշադրության ոչ արժանի՝ ի ցույց դնող նրա անսահման կեղծավարությունն ու չնչինությունը, քանի որ միայն չնչին մեկը կարող է համաձայնվել մի քանի կոպեկի դիմաց «ինտիմ» ծառայություններ մատուցել իր շեֆին ու յուր հովանավոր Վարդապետյան Աննային:



