Aysor.am-ը գրում է.
Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու փաստաթղթերը պատրաստ կլինեն 2014թ.-ի մայիսին:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, Շուվալովը նշել է, որ միաժամանակ մշակելով Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի նախագիծը, իրենք կարող են համաձայնության գալ Մաքսային միությանը անդամակցել ցանկացող թեկնածուների հետ, որ ինտեգրացիայի առաջին մակարդակի հիմնադրույթները կարելի է համաձայնեցնել մինչև հաջորդ տարվա մայիսը:
Նշվում է, որ Մաքսային միությանը ցանկանում է անդամակցել նաև Ղրղզստանը:
Շուվալովի խոսքով, իրենք համապատասխան աշխատանքները իրականացնում են, որպեսզի Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը նախապատրաստվի մինչև հաջորդ տարվա մայիսը և իրականացնում են համալիր միջոցառումներ, որպեսզի այդ միությունը սկսի գործել 2015թ.-ի հունվարի 1-ից: