Armsport.am-ը գրում է.
«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոզին ասել է, թե իտալական որ թիմն իդեալական կլիներ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխության համար։
«Սպերցյանը վաղուց պատրաստ է տեղափոխվել Եվրոպա։ Կարծում եմ, որ «Ինտերը» հիանալի տարբերակ է նրա համար»,- ասել է Կամոզին RB Sport-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Ա Սերիայի միանգամից մի քանի թիմերից Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/440948/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել