Սյամոյի այս հայտարարությունը, որն ուղեկցվել է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսելու, փոխվստահություն ձևավորելու փորձերի անհրաժեշտության, «տարբեր հասարակ հարցերի շուրջ» համաձայնության գալու մասին կոչերով, փաստորեն, բացահայտում է Սյամոյի բուն նպատակը, որն ընկած է նրա «խաղաղասիրության» հիմքում. Սյամոն, որ Նիկոլի պոչն է Արցախում, խնդիր ունի՝ ամեն գնով ՌԴ խաղաղապահների ներկայությանը վերջ դնելու: Այս հարցում նա դաշնակցում է ադրբեջանական պրոպագանդայի հետ, որի նպատակը, ինչպես հայտնի է, ևս խաղաղապահներին Արցախից վտարելն է՝ Արևմուտքի պատրոնաժով: Ուղղակի տարբերությունն այն է, որ եթե Նիկոլը ռուսներին տարածաշրջանից դուրս դնելու ցանկություն ունենալու մասին չի հայտարարում, Սյամոն այդ հարցում մի փոքր ավելի անկեղծ է. ուղիղ խոսող մարդ է՝ առանց դիվանագիտական այլևայլությունների:
Ներկայիս իրողությունների, Ադրբեջանում տեղի ունեցող պատերազմական պատրաստությունների ֆոնին Արցախ-Ադրբեջան երկխոսության ցանկացած օրակարգ սպասարկում է Ադրբեջանի շահը, և դա չտեսնելը պարզ կուրություն կլինի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1916
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



