Lragir.am-ը գրում է.
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակմանը, չբացառեց, որ հնարավոր է՝ Սուրեն Խաչատրյանը դարձյալ նշանակվի Սյունիքի մարզպետ:
Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ն վերանայի իր որոշումն ու այսքանից հետո Սուրեն Խաչատրյանին վերանշանակի մարզպետի պաշտոնում, նա նման պատասխան տվեց. «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ ու մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք: Նայած, թե ինչ մտավոր կարողություն ունեն մարդիկ, այնպես էլ դատողություններ են անում»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանն ասաց, որ չի ուզում մտնել դատաիրավական համարգ: «Խնդիրը նրանում է, որ տեղի է ունեցել, մարդիկ եկել են տուն՝ ինչ-որ մի գործողություն կատարելու: Երևի հետաքննող մարմինները կորոշակիացնեն իր նման մոտեցումը: Հետաքննության պրոցեսները առաջ են գնում, էնպես չի, որ գործը կարճվել է, պարզապես խափանման միջոց է փոխվել»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: