Նիկոլն այսօր կրկին բացել էր իր կեղտոտ, ստախոս և սանձարձակ բերանը ԱԺ-ում յուրայիններով կոմպլեկտավորված ժամանակավրեպ հանձնաժողովի նիստին: Խոսել, ֆռացրել, խաբել է մոտ հինգ ժամ բաց հատվածում և միայն դրանք գիտեն, թե ինչեր է դուրս տվել փակ մասում: Իր ծրագրային ելույթին անդրադարձել եմ երկու ծավալուն վերլուծական հոդվածով, որոնք շերտ-շերտ հերձում էին պատմությունը աղավաղելու և հողատուի ցմահ դաջված խարանը սեփական ճակատից պոկելու նիկոլական ջանքերը:
Այս ֆարսի երկրորդ մասին՝ հարցուպատասխանին, մանրակրկիտ անդրադառնալու կարիք չկա, քանզի հնչել են կամ արդեն հայտնի ապուշությունների remix-ները կամ արտաթորած տեղեկատվական աղբը այնքան գարշահոտ է և տոքսիկ, որ, ինչպես ասում են, «наука здесь бессильна»:
նիկոլի երախից դուրս թռչող ստերը, կռուտիտները, մուտիտները ավելի մեծաթիվ էին, քան անգամ իմ բանտախցի բաց պատուհանից ներխուժող ճանճերի և մոծակների «շարասյունները»: Եվ նիկոլի դեպքում, ինչպես բզզացող և արյուն ծծող միջատների պարագայում, ճանճասպանով սատկացնելը էներգատար և ցածր արդյունավետություն ունեցող գործ է:
Թե առաջին, թե երկրորդ դեպքում ճանճասպանից ավելի ռադիկալ բան է պետք կիրառել՝ նիկոլի և բանտախցիս ճանճերի վերջը տալու համար: Հարկ է մաքրել միջավայրը, այդ թվում՝ ներկայիս կեղտոտ նիկոլական խոհանոցը, որպեսզի նիկոլի ստերը, բզզացող և համառ ճանճերի նման չբազմանան:
Արմեն Աշոտյան
27.06.2023թ.
«Նուբարաշեն» ՔԿՀ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0UkPPaF9uxcAyPyDZRsb2XdE1dmbKznxThrMUFBxPFFdGonum2HoBi2Dmy643oArJl&id=1327886913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել