Emedia.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դանիայի հետ հանդիպման ընթացքում կրելու է ավագի թևկապը։
Այդ մասին, հայտարարեց Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Դանիայի հետ հանդիպման առաջ նախախաղային ասուլիսի ժամանակ, պատասխանելով eMedia.am թղթակցի հարցին թե ով է լինելու ավագը՝ Բերեզովսկու ու Արզումանյանի բացակայության պայմաններում։
Ճշտող հարցին, թե ինչով է պայմանավորված որոշումը, Մինասյանը կատակով պատասխանեց, որ «այսպես սիրուն կնայվի», հավելելով, որ ստեղծված իրավիճակում Մխիթարյանը ավագի միակ հավակնորդն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել