Esem.am-ը գրում է.

Արամեի և Աննա Թովմասյանի սիրո պատմության բացառիկ մանրամասները esem.am-ը ներկայացրել է իր ընթերցողներին: Օգոստոսի 30-ին նախատեսվում էր զույգի հարսանյաց հանդեսը, սակայն Արամեի հոր անժամանակ մահվան պատճառով այն չեղյալ էր հայտարարվել:

Զույգը, սակայն, որոշել է ամուսնանալ՝ առանց հարսանեկան մեծ արարողության: Արամեն և Աննան իրենց միությունն ամրագրել են ԶԱԳՍ-ում: «Նրանք ամուսնացել են օգոստոսի 20-ին, ինչպես պլանավորված էր: Օրը նախապես նշանակված է եղել ԶԱԳՍ-ի կողմից»,- esem.am-ին ասաց երգչի մենեջերը՝ Արտյոմ Հակոբյանը:

Ամուսնությունից հետո Արամեն և Աննան առանձին են ապրում: Նրանք  Հայաստանում են ապրելու, ոչ թե Դոնի Ռոստովում, ինչպես քննարկվում էր երկրպագուների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել