Ավելին.2024-ի նախագահական ընտրություններից առաջ ավելի է ամրապնդվելու Վ.Պուտինի դիրքերը։
Ակնհայտ է,որ տեղի կունենա կադրային «չիստկա»։
Պուտինի առանց այն էլ վստահ կերպարին կավելանա Ռուսաատանի փրկչի,արյունահեղություն կանխողի ու արեւմտյան թեւի «չիստկան» իրականացնելու լեգիտիմություն ունեցողի կերպարը։
Փաստացի Վ.Պուտինը առանց արյան կանխեց 21-րդ դարի Ստեպան Ռազինի կամ Եմելյան Պուգաչովի ապստամբությունը՝ վերջինիս «աքսորելով» Բելառուս։
Բարձրացավ նաեւ Պուտինի փաստացի միակ իրական դաշնակից Լուկաշենկոյի միջազգային դերը՝ վերջինիս վերադարձնելով արեւելասլավոնական լիդերներից մեկի դերը։
Չեմ բացառում,որ Պրիգոժինն ապագայում եւս օգտագործվի Ռուսաստանի նոր ճարտարապետության համար՝ կամ որպես 2024-ի ընդդիմադիր թեկնածու,կամ էլ՝ Ռուցկոյի նման պաշտոն կստանձնի/ հիշեցնեմ,որ 1993-ի հոկտեմբերի «պուտչի» ղեկավարներից Ա.Ռուցկոյը կալանանքը կրելուց հետո համաներման արժանացավ եւ նույնիսկ դարձավ Կուրսկի նահանգապետ/:
Արդյունքում.
1.Պուտինը հավելյալ լեգիտիմություն ստացավ 2024-ին առաջադրվելու համար։
2. Ձեռքերն ազատեց կադրային «չիստկա» իրականացնելու համար։
3.Ռուսաստանը փրկեց «սմուտա»-ից։
4.Ուկրաինական ճակատում մարտավարական մանյովր կամ մինիմում հաջողությամբ բավարարվելու լեգիտիմություն ստացավ։
5. Մեծացավ Լուկաշենկոյի եւ Ռուսաստան -Բելառուս միութենական պետության նշանակությունը։
6. Առաջիկա տարիներին փակվեց «պալատական հեղաշրջման» հեռանկարը։
7. Ամրապնդվեց Պուտինի շուրջ համառուսաստանյան կոնսոլիդացիան։
Հ.Գ. Ազատություն մեր Աշոտյանին
Նյութի աղբյուր՝ https://t.me/eduardsharmazanov/4463
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել