Մի ոտքը գերեզման դրած, մյուսով՝ օդը կեղտոտող ՔՊ-ական Ասլանյան Հակոբը հանդես է եկել իր հերթական վայրահաչոցներով ու պնդել, թե մինչև 2018-ը ստորագրված բոլոր համաձայնագրերում Արցախը տրվել է Ադրբերաջին, և Արցախը ճանաչվել է՝ Ադրբեջանի մաս: «Թող իրենք իզուր տեղն իրենց չճղեն»,-հայտարարել է այս անբարոյականն ու կոնկրետ ՀՅԴ-ին մեղադրել Ալմա Աթայի հռչակագրով իբր Արդբեջանի տարածքային ամբողջականությունը կամ Արցախը որպես Ադրբեջան ճանաչելու համար:

Այս զզվելին, փաստորեն, շարունակում է իր հին երգը, բայց այդպես էլ չկարողանալով ցույց տալ գոնե մի ստորագրված փաստաթուղթ կամ հռչակագիր, որով Հայաստանը ճանաչած կլիներ Արցախը որպես Ադրբեջան նախքան Նիկոլը: Անառակ այս ծերունին, քողարկելով իրականությունը, իրեն լսողներից փորձել է թաքցնել այն իրողությունը, որ Հայաստանը վերապահումներով է ստորագրել Ալմա Աթայաի հռչակագիրը՝ շեշտելու, որ Արցախի հարցը չի դիտարկում Ադրեջանի տարածքային ամբոջականության կոնտեքստում, և որ Արցախն իրականում Ադրբեջան չէ ու երբեք չի լինելու:

Պետք է արձանագրել, որ Ալմա Աթայի հռչակագիրն առաջինն արցախյան հակամարտության կոնտեքստում մեջտեղ բերած ուժը ՔՊ-ն է, նույնիսկ Բաքուն էլ չէ, ՔՊ-ն է, քանի որ ադրբեջանական պրոպոգանդայի այլասերված մտքով անգամ չէր կարող անցնել Հայաստանի կողմից վերապահումներով ստորագված հռչակագիրը ներկայացնել՝ Հայաստանի կողմից Արցախը որպես Ադրբեջան ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ: Այսինքն՝ հակոբասլանյանները Իլհամից ավելի թուրք են գտնվել՝ մեջտեղ բերելով այս խոսույթը, որ մեղքն այլոց վրա բարդեն:

Չի ստացվելու, ձեր կերած կեղտերի համար վբացառապես դո՛ւք եք պատասխան տալու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել