Նախկին իշխանությունների վաստակը հենց այն է, որ ունենալով չորուցամաք երկիր՝ կարողացել են ռազմաքաղաքական բալանս ապահովել ու զսպել թուրքին՝ չգալու ու չբռնաբարելու հայրենի վարազներին:

Նիկոլի սիրած կենդանիներից ՔՊ-ական խոզը (անձնագրով՝ Ալեքսանյան Վահագ) մի ստատուս է երկնել՝ փորձելով Անդոնի հանձնաժողովում Նիկոլի 3 ժամանոց ելույթի ֆոնին շեֆին փիառել: Ինչպես միշտ, կախվել է նախկինների մի տեղից ու փորձել իբր թվերով ապացուցել, որ իր փնթի շեֆն ավելի հայրենաեր է, քան նախկին իշխանություններն են եղել.2008-2018 (մայիս) ընթացքում Հայաստանը գնել է ընդամենը 354 միլիարդ դրամի զենք,վստահեցրել է խոզը,իսկ ահա իրենք 2018 (մայիս) – 2020-ին 608 միլիարդ դրամի զենք են գնել: «Նույն այդ 2008-2018 տարիներին Ադրբեջանը ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ, ըստ տարբեր աղբյուրների, գնել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք։ Է՛լ չեմ խոսում Իսրայելից, Բելառուսից, Չեխիայից զենքի գնումների մասին, որոնց հանրագումարային արժեքը ևս միլիարդավոր դոլարներ կկազմի»,- եզրափակել է իր խոսքը վարազի փրչոտ դեմքով ՔՊ-ականը:

Վահագի թիրախում էլի հայտնվել են միամիտներն ու ռազմական, ռազմաքաղաքական գործերից չհասկացող շերտերը. դե ամեն մեկը պարտավոր չէ իմանալ այն նրբությունները, որոնք զրոյացնում են Ալեքսանյան Վահագի փաստարկները:

Բանն այն է, որ այն թվերը որոնք վկայակոչել է Վահագը, ոչինչ չեն փաստում, քանի որ նախքան Նիկոլի արկածախնդրությունը հայ-ռուսական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վա են գտնվել, որ շատ զենքեր ու զինատեսակներ, զինամթերք ու այլ անհրաժեշտ պարագաներ Մոսկվան հենց այնպես՝ ձրի է Հայաստանին բաշխել. ռազմաքաղաքական դաշնակիցների պարագայում դա լրիվ նորմալ երևույթ է, ինչը թույլ էր տալիս Հայաստանին բյուջետային սուղ միջոցներն ուղղել սոցիալ-տնտեսական ոլորտներ՝ մեղմելու բնակչության սոցիալական դժվարությունները: Ավելին՝ այն տարիների պաշտոնական վիճակագրության մեջ լիովին արտացոլված չեն այն գնումները, որոնք արվել են ՀՀ իշխանությունների կողմից՝ պայմանավորված նախևառաջա ոլորտի սպեցիֆիկայով. ի տարբերություն ներկայիս խեղկատակների նախկին իշխանությունները կարևորում էին գաղտնիության պահպանումը՝ ելնելով ՀՀ անվտանգության շահերից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը միշտ էլ Հայաստանից շատ փող է ունեցել ու ունենալու է. դե «Շահ Դենիզը», ցավոք, Սևանի ավազանի հետ ոչ մի կապ չունի: Բայց նախկին իշխանությունների վաստակը հենց այն է, որ ունենալով չորուցամաք երկիր (համեմատած Ադրբեջանին)՝ կարողացել են ռազմաքաղաքական բալանս ապահովել ու զսպել թուրքին՝ չգալու ու չբռնաբարելու հայրենի վարազներին:

Բայց պարզվեց՝ վարազները դեմ չեն, որ իրենց «շինեն»՝ դեմից ու հետևից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել