«ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր «սառը պատերազմի» և չի ցանկանում փոխել չինական համակարգը։
Բլինկենը հունիսի 18-19-ը Չինաստան կատարած այցի ընթացքում արդեն հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։
Թայվանի շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է ամերիկացի քաղաքական գործչի այցը։ Պեկինն այս քայլը մեկնաբանել է որպես Վաշինգտոնի աջակցությունը թայվանական անջատողականությանը և անցկացրել է լայնածավալ զորավարժություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



